Քաղաքապետ. նոր ավտոբուսները կհամալրվեն GPS համակարգով և WiFi ինտերնետով

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի նոր երթուղային ցանցի ներդրմանը:

Նա կարևորել է երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը:

«Մրցույթները լինելու են բաց և թափանցիկ: Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ և պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները համալրվելու են GPS համակարգով և WiFi անլար ինտերնետ կապով:

Հիշենք, որ ավելի վաղ նոր ավտոբուսներում WiFi անլար կապի մասին լուրը «Սիվիլնեթ»-ին հայտնել էր Երևանի քաղաքապետարանին կից գործող Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը:

Մեկնաբանել