«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը

Ֆիլմաշարի տևողությունը 1 ժամ 33 րոպե է, ֆիլմերը թարգմանված են հայերեն: Ցուցադրման ավարտին քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը` «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում:

Փառատոնի կազմակերպիչը Խաղարար նախաձեռնությունների կենտրոնն է, որը նաև տրանսպորտ  է տրամադրում Երևանից և այլ բնակավայրերից փառատոնին մասնակցել ցանկացողների համար` Երևան-Գյումրի-Երևան երթուղով:  «Մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչության պայմաններում` Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական
ֆիլմերի փառատոնը ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածք է: Այն եզակի հնարավորություն է ադրբեջանական ժամանակակից կինոարտադրության լավագույն նմուշներին ծանոթանալու համար» , ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանում փառատոնի անցկացման փորձը ձախողվել է քաղաքացիական հասարակության ակտիվ հակապայքարի  շնորհիվ, որը, ի դեպ, «Ստոպ» խորագրի ներքո էր ծավալվում: Համացանցում և հասարակությունում դժգոհությունը ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության վերաբերյալ շարունակվում է. Այսօր` փառատոնի նախօրեին, Գյումրիի Վարդանանց հրապարակում բողոքի ակցիա է անցկացվել:

Ավելացնենք, որ փառատոնին աջակցում են Հայաստանում Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանությունները: