Պայքար չորահացի պատենտի» համար

Չնայած այն հանգամանքին, որ Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մոտակա ամիսներին կարող են նոր փորձությունների ենթարկվել, Անկարան և Աթենքը լրջորեն մտահոգված են քունջութով չորահացի խնդրով. հույներն այն անվանում են koulouri, իսկ թուրքերը` simit:

Թուրք առևտրականների միավորումը որոշել է պատենտավորել այս սննդամթերքը միջազգային մակարդակով: Ուշագրավ է, որ «հեղինակային իրավունքների» համար պայքարը նոր չէ. նմանատիպ բախումներ արդեն տեղի են ունեցել փախլավայի, անիսոնի օղու և սպիտակ յոգուրտի համար: Գործը հասել է ընդհուպ մինչև Բրյուսելի միջամտությանը:

Հանուն արդարության հարկ է նշել, որ քունջութով չորահաց թխում են նաև Սերբիայում, Բուլղարիայում, բալկանյան ու մերձավորարևելյան այլ երկրներում, որոնք ժամանակին եղել են Օտոմանյան կայսրության կազմում:

Մեկնաբանել