ԿԲ տարին շահույթով է փակել

2011-ին ԿԲ-ն ունեցել է 11,88 մլրդ-ի տոկոսային եկամուտներ, փոխարժեքային տարբերություններից  ստացել է Դ19,2 մլրդ-ի օգուտ այն դեպքում, երբ 2010թ. փոխարժեքային տարբերությունից կրել էր Դ12,6 մլրդ-ի վնաս։

2010թ-ի համեմատ անցած տարի ԿԲ-ի ընդամենը ակտիվները ավելացել են 19,6%-ով՝ տարեվերջին կազմելով Դ1,1 տրլն։ Անցած տարի ԿԲ-ում կրկնապատկվել է ազգային արժույթով վարկերի և հետադարձ պայմանագրերի ծավալը՝ կազմելով Դ149 մլրդ, 50%-ով ավելացել է բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում արտարժույթով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ տարեվերջին կազմելով Դ236 մլրդ

Նշենք, որ անցած տարի բանկային համակարգի մաքուր շահույթը կազմել է Դ43 մլրդ, ինչը 2010թ. համեմատ աճել է 27,6%-ով։