«Ֆորմուլա-1»-ը IPO կանցկացնի

«Ֆորմուլա-1» օղակաձև ավտոաարշավի մրցաշարի սեփականատեր ընկերությունը մտադիր է IPO անցկացնել։ Reuters-ի հաղորդմամբ՝ «Ֆորմուլա-1» դասի ավտոարշավների անցկացման իրավունքը տնօրինող CVC Capital Partners ներդրումային ընկերությունը երկարաժամկետ հեռանակորւմ կշարունակի սեփականատեր մնալ, քանի որ վաճառոի կհանվի «Ֆորմուլա-1»-ի միայն մի մասը։

Ըստ Sky News-ի՝ IPO-ի անցկացման հնարավորության ուսումնասիրությունը կիրականցնի ամերիկյան Goldman Sachs Group-ը՝ CVC Capital-ի պատվերով։ Sky News-ի հաղորդմամբ՝ տեղաբաշխումը,, ամենայն հավանականությամբ,, կիրականացվի Սինգապուրի բորսայում։ Goldman Sachs-ը և CVC Capital-ը այս տեղեկությունները չեն մեկնաբանել։

CVC Capital-ը տնօրինում է «Ֆորմուլա-1»-ի բաժնտետոմսերի 63,4%-ը։ Ըստ IPO-ի արդյունքների՝ մրցաշարը կարող է գնահատվել $10 մլրդ: CVC Capital-ի տվյալների համաձայն՝ «Ֆորմուլա-1»-ի տարեկան հասույթը կազմում է $1,55 մլրդ։ Ընկերության անձնակազմի անդամների թիվը 200 է։ Անցած տարի նոյեմբերին ընկերության գլխավոր փրոմոութեր Բեռնի Էքլսթոունը հայտարարել էր, թե մրցաշարին ձեռնտու է IPO-ի անցկացումը Սինգապուրի բորսայում՝ պայմանավորված Ասիայում ավտոաարշավների նկատմամբ հետաքրքրության աճով։

Մեկնաբանել