Ապրիլի 11-ից 14-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

Վաղը՝ ապրիլի 11-ին օրվա ընթացքում, 13-14-ը`օրվա երկրորդ կեսին, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 15-ին հարավ-արևելյան՝ 1-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 2-3, 15-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

Մայրաքաղաքում ապրիլի 11-ին, 12-ին, 13-14-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել