Հայաստանի ֆիլհարմոնիկը հանդես կգա Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 14-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա  դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ: Համերգի առաջին բաժնում երիտասարդ դաշնակահար Արուս Աճեմյանը կկատարի Ռախմանինովի  թիվ 3 դաշնամուրի կոնցերտը:  

Երկրորդ բաժնում Լյուկ Բաղդասարյանը կղեկավարի Բեթհովենի թիվ 2 սիմֆոնիան:

Շվեյցարահայ դիրիժորն ավարտել է Ժնևի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիան` արժանանալով պարգևի՝ իբրև վիրտուոզ դաշնակահար և կամերային երաժիշտ:  Բաղդասարյանը հայտնի է Եվրոպայում, Կանադայում և Արգենտինայում, ուր պարբերաբար հանդես է գալիս իբրև կատարող և դիրիժոր:  Նա ելույթ է ունենում բարձրակարգ նվագախմբերի հետ՝ «l’Orchestre de la Suisse Romande», «Orchestra di Roma e del Lazio»,  «Orchestra Sinfonica di Roma», «Amadeus Ensemble of Paris»: Այս ցուցակում է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: