ՀՀ ոստիկանություն. Աշտարակում ՀԱԿ-ի հավաքն անօրինական է

Ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:

Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել  աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ նախընտրական քարոզչության ժամանակ  ևս հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը կարգավորվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով: