Ազգային ժողովի ապրիլի 10-իի նիստը չի կայացել

Այսօր՝ ապրիլի 10-ին, չի կայացել ՀՀ Ազգային ժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամլո ծառայությունից, ԱԺ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:

Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվելէ 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած:

Մեկնաբանել