Զիմբաբվեում քաղաքական սուր պայքար է սպասվում

Ըստ ավստրալական հեռուստաընկերության՝ 88-ամյա նախագահը շագանակագեղձի քաղցկեղ ունի, նրա վիճակը ծանր է, և բժիշկները նրան մոտ են թողնում միայն հարազատներին։ Հեռուստաընկերությունը նաև նշում է, որ Հարարեում հետաձգվել են կառավարության ծրագրված բոլոր նիստերը։ Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մուգաբեն արդեն համաձայնել է իր լիազորությունները փոխանցել երկրի պաշտպանության նախարար Էմերսոն Մնանգագվային։

Զիմբաբվեի իշխանությունները կտրուկ հերքում են Ռոբերտ Մուգաբեի ծանր վիճակի վերաբերյալ լուրերը։ Ըստ նրանց՝ նախագահն իր ընտանիքի հետ Ասիայում անցկացնում է Զատկի տոները և Զիմբաբվե է վերադառնալու ապրիլի 11-ին:

Փորձագետները կանխատեսում են, որ Զիմբաբվեին քաղաքական սուր պայքար է սպասվում։ Ռոբերտ Մուգաբեի 32-ամյա կոշտ կառավարումից հետո քաղաքական տարաբնույթ խմբավորումներ կփորձեն նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել։ Սա սպառնում է լուրջ ցնցումներով մի երկրում, որը ծխախոտի արտահանման առաջատարների եռյակում է և մեծ դեր է խաղում համաշխարհային ոսկու արդյունահանահանման մեջ։