Պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Ստյոպա Սաֆարյանը կարծում են, որ իրենց աշխատանքն Արևելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովում արդյունավետ և հաջողված էր:
Բաքուն և Երևանը
Posted in:
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Ստյոպա Սաֆարյանը կարծում են, որ իրենց աշխատանքն Արևելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովում արդյունավետ և հաջողված էր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանից առաջիկա շաբաթներին սպասում է Զանգեզուրի միջանցքի երթուղին։ «Պատերազմի ավարտից անմիջապես հետո ես սկսեցի խոսել խաղաղության մասին։ Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ։ Մինչ այժմ դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ՝ կստանանք։ Պետք է ստեղծել սահմանազատման հանձնաժողով։ Դեմ էին, բայց ի վերջո համաձայնեցին։ Հարկավոր է Զանգեզուրի միջանցք, բայց նրանք դեմ էին նաև դրան։ Այժմ առաջիկա շաբաթներին նրանցից սպասում ենք Զանգեզուրի միջանցքի երթուղուն։ Ղարաբաղում ապրող հայերն էլ տեսան, որ Ադրբեջանն իրենց միայն լավը կարող է տալ»,- ասել է Ալիևը Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Interfax.az-ը։ Ալիևը հավելել […]
Ադրբեջանում քննարկում են Բերձորի անցումն ու ճանապարհների հարցը Առաջիկայում Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի պաշտոնյաները քննարկելու են «Հյուսիս-Հարավ» միջանցքի մանրամասները Ադրբեջանում մեծ հնչեղություն է ստացել Լոնդոնի դեսպանատան միջադեպը. դրանում իրանական հետք են տեսնում
«Անկախ նրանից, թե վարչապետն ինչ է ուզում, որոշում կայացնողը նա չէ»,- ասում է ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին։ Իր շաբաթական ամփոփոմանը Հակոբյանն արծարծում է նաև տնտեսական աճի և Հայաստանի՝ Հնդկաստանից սպառազինություն գնելու թեմաները։
Մկրտիչ Կարապետյան Հովհաննես Նազարեթյան Ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի սկզբին հաղորդագրություն տարածեց Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ներգրավմամբ քրեական գործերի մասին, որոնք վերաբերում էին համայնքապատկան գույքերի սեփականաշնորհմանն ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը։ Քրեական այս գործով Բեգլարյանը մեղադրյալ է։ 2,5 տարի անց այս գործը դեռ դատարան չի հասել, քրեական գործի ընթացքի մասին ԱԱԾ-ն նոր հաղորդագրություններ չի տարածել և հրաժարվում է գործի մասին տվյալներ տրամադրել։ ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 31 անուն գույքի անօրինական ձեռքբերման մեջ։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ խնդրելով տեղեկացնել, թե որ փուլում է քրեական այս գործը։ […]
«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու Առինջի Դուրյան թաղամասի բնակիչները այս տարվա սկզբից սկսել են իրար դատի տալ։ Պատճառը Դուրյան թաղամասի 13-րդ փողոցում Ուրիխանյանի տան կառուցապատումն է։ Ուրիխանյանը վերակառուցում է գոյություն ունեցող իր տունը և երկու նոր բնակելի տներ կառուցում, սակայն հարևանները պնդում են, թե բազմաբնակարան շենքի նման նա վաճառքի է դրել իր բնակարանները, մինչդեռ դրա թույլտվությունը չունի։
Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտնում է պետական դավաճանության, թշնամու կողմն անցնելու դեպքերի մասին։ Դատախազության և ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ: «Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017-ին հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022-ի հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն արտահայտվել են […]
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 կին տեղում մահացել է, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ «Օգոստոսի 12-ին ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները»,- ասված է հաղորդագրությունում։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ վերջինիս 4 կին ուղևորները տեղում մահացել են:
Ադրբեջանագետ, յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Ադրբեջանը որդեգրել է ուժի սպառնալիքով խնդիրները լուծելու տարբերակը և դիվանագիտական լեզուն փոխարինել է սպառնալիքներով։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա ներկայացնում է, թե ինչպես է ադրբեջանական հասարակությունում ընկալվում նոր միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։