Yahoo!-ի բիզնեսը բաժանվում է երեք մասի

Ընկերության բիզնեսի երեք նոր ուղղությունները կլինեն սպառողական բիզնեսը, որը կկենտրոնանա սոցիալական մեդիայի և էլեկտրոնային առևտրի ուղղությամբ, տարածաշրջանային ստորաբաժանումը, որը կաշխատի գովազդատուների հետ, ինչպես նաև տեխնոլոգիական թևը, որը կզբաղվի ենթակառուցվածքների զարգացմամբ։

«Մեր գլխավոր առաջնահերթությունն ընկերության համար հանգուցային բիզնեսում առաջատար լինելն է, ինչը մեզ աճի նոր հնարավորություններ կընձեռի»,- հայտարարել է Թոմփսոնը՝ հավելելով, որ ձևավորվող երեք ուղղություններից յուրաքանչյուրի ղեկավարը առաջիկա օրերին կհայտարարի իր բիզնեսի զարգացման ծրագրերի մասին։

Մեկնաբանել