Ձյուդոյի ԵԱ-ն մի քիչ քաղաքական է

«Ես եվրոպական ազգային մոտ 20 ֆեդերացիաների նախագահների եմ հրավիրել: Նրանք այն մարդիկ են, որոնք որոշակի կշիռ ունեն բիզնեսում, քաղաքականության մեջ: Ես ուզում եմ, որ նրանք ծանոթանան բիզնեսի, քաղաքականության ներկայացուցիչների հետ, այստեղից հեռանան լավ տպավորություններով: Դա լինելու է ոչ միայն սպորտային, այլ նաև մի քիչ քաղաքական միջոցառում», – ասել է Սոլովեյչիկը, ըստ Panarmenian.net-ի՝ հաղորդում է Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հովհաննես Դավթյան (60 կգ), Արմեն Նազարյան (66 կգ), Արտյոմ Բաղդասարյան (81 կգ), Գայանե Հարությունյան (48 կգ) և Ժաննա Ստանկևիչ (57 կգ):

Մեկնաբանել