Բռնցքամարտիկները մեկնում են Թուրքիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիա կմեկնի ապրիլի 11-ին: Ռինգ դուրս կգան երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հրայր Մաթևոսյանը (69 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ), գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) և վանաձորցի Արթուր Խաչատրյանը (81 կգ):

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ բոլոր յոթ մարզիկներն աշխարհի և Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ են և ունեն միջազգային մրցումների մասնակցության հարուստ փորձ: Նրանք գտնվում են լավ մարզավիճակում և օլիմպիական վարկանիշի արժանանալու նպատակով են մեկնում Տրապիզոն, ըստ News.am-ի՝ փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: