WebMoney․ 2017թ․ էլեկտրոնային փողերը՝ կանխիկի լիակատար այլընտրանք

Հինգ տարի անց էլեկտրոնային հաշվարկները կարող են լիակատար այլընտրանք դառնալ կանխիկ վճարումներին, կանխատեսում է ռուսական WebMoney էլեկտրոնային վճարային համակարգի զարգացման գծով տնօրեն Պյոտր Դարախվելիձեն։

2011-ին էլեկտրոնային փողերի շուկան կազմել է մոտ 70%՝ մինչև 125 մլրդ ռուբլի (մոտ $4,2 մլրդ), հայտարարել է Էլեկտրոնային փողերի ասոցիացիայի խորհրդի նախագահ Վիկտոր Դոստովը։

Էլեկտրոնային վճարումների շուկայի խաղորդների տվյալների համաձայն՝ շուկայի աճի տեմպերն առաջիկայում կպահպանվեն 50-70%-ի մակարդակում։

Ինտերնետում էլեկտրոնային փողերի հաշվարկներն ավելի արագ են զարգանում, քան բանկերի միջոցով կատարվող հաշվարկներինը, քանի որ  առաջինն ավելի արագ է կատարվում։ «Այս առումով մեր ծառայություններն ավելի հարմար են, քան բանկային անկանխիկ վճարումները։ Օֆլայն (անցանց) տարբերակով կատարվող վճարումների տարբերակը ևս դիտարկում ենք, որովհետև ցանկանում ենք կանխիկով կատարվող վճարումներից ավելի հարմարավետ լինել»,- «Ինտերֆաքս»-ին պարզաբանել է Դարախվելիձեն։

Նրա կարծիքով՝ կանխիկը դեռ շարունակում է մնալ օֆլայնով կատարվող հաշվարկների լավագույն գործիքը, իսկ էլեկտրոնային հաշվարկների՝ որպես այլընտրանքի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ շուկայի խաղորդներից որևէ մեկը կարողանա ավելի հարմարավետ գործիք ստեղծել, որը կկարողանա լայն տարածում ստանալ։ Դարախվելիձեի կանխատեսմամբ՝ նման գործիք կարող է ստեղծվել առաջիկա 5 տարում ինչպես NFC (Near Field Communications – բարձր հաճախականություն ունեցող կապի անլար տեխնոլոգիա) տեխնոլոգիաների, այնպես էլ այլ ծառայությունների հիման վրա։

Նշենք, որ WebMoney ռուսական էլեկտրոնային վճարման համակարգը ստեղծվել է 1997թ.։ Ներկայում այն սպասարկում է ավելի քան 16 մլն հաճախորդի։ Համակարգում շրջանառվում են մասնավոր էլեկտրոնային փողեր։