Հայաստանում կա մոտ 1.8 մլն ինտերնետ բաժանորդ

Հայաստանում կա մոտ 1.8 մլն ինտերնետ բաժանորդ թե՛ բջջային, թե՛ լարային և թե՛ անլար: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը՝ հղելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներին:

Լայնաշերտ ինտերնետի տնային տնտեսությունների բաժանորդները գերազանցում են 300 000-ը՝ կազմելով բնակչության 50%-ը: Իսկ 3G ինտերնետի բաժանորդների քանակը գերազանցում են տնային տնտեսությունների 40%-ը»,- տեղեկացրեց Վահե Դանիելյանը և հավելեց, որ Հայաստանում ինտերնետի միջին արագություն կազմում է  4.5մբ/վ: