Շոթլանդական վիսկին տիեզերքում է

Վիսկիի արտադրությամբ զբաղվող հանրահայտ շոթլանդական ընկերությունը տիեզերք է ուղարկել այդ խմիչքի բաղադրամաս կազմող ածիկը` պարզելու, թե ինչպես է անկշռելիությունն ազդում դրա վրա:

1798թ. հիմնադրված «Ardbeg» շոթլանդական ընկերության այս նախաձեռնության նպատակն իր արտադրանքի որակի բարձրացումն է: Գիտնականների կարծիքով` տիեզերքում տերպենների մոլեկուլները կարող են հետաքրքիր փոփոխությունների ենթարկվել:

Շոթլանդացիների փորձը կտևի երկու տարի, որից հետո «Ardbeg»-ի մասնագետները կհամտեսեն «տիեզերական» վիսկին շոթլանդական գործարանի հաստ պատերի ետևում: