Պուտինի 5 առաջանհերթությունները

Պուտինը կոչ է արել կենտրոնանալ այն հարցերի ուղղությամբ, որոնք «ռազմավարական, սկզբունքային նշանակություն ունեն ու կապված են իրենց պատմական հեռանկարների հետ՝ որպես ազգ»։ «Ռուսաստանը ոչ միայն հաղթահարել է ճգնաժամը, այլև զգալի քայլ է կատարել առաջ։ Մենք ավելի ուժեղ ենք դարձել»,- ասել է նա՝ անցնելով ապագայի առաջնահերթություններին։

Առաջինը ժողովրդագրական աճն է, նշել է ՌԴ վարչապետը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին «ամուր, բարեկեցիկ ու բազմազավակ ընտանիք» է պետք։

Երկրորդ առաջնահերթությունը ռեգիոնների զարգացումն է։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Արևելյան Սիբիրին ու Հեռավոր Արևելքին, նկատել է Պուտինը։

Երրորդ խնդիրը նոր, որակյալ աշխատատեղերն են։ «Մենք պետք է առաջարկենք հետաքրքիր, լավ վարձատրվող աշխատանք»,- ասել է Պուտինը։ 2020թ. միջին աշխատավարձը պետք է բարձրանա 1,6-1,7 անգամ. «Սա աղքատության հաղթահարման, միջին խավի մեծացման բանալին է»։

Չորրորդը նոր տնտեսության կառուցումն է. «Մենք պետք է պատրաստ լինենք արտաքին ցանկացած ցնցման»։

Եվ ի վերջո, առաջնահերթություն պետք է դառնա Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը աշխարհում՝ շնորհիվ եվրասիական տարածությունում նոր ինտեգրացիայի։ «Միասնական տնտեսական տարածքի ստեղծումը կարևորագույն իրադարձություն է հետխորհրդային տարածությունում ԽՍՀՄ փլուզուման ժամանակներից ի վեր»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ իր նախընտրական ծրագիրը Պուտինը շարադրել էր ռուսական հեղինակավոր թերթերի էջերում հրապարակած 7 հոդվածներում, որոնք նվիրված էին արտաքին քաղաքականությանը, ազգային ու տնտեսական քաղաքականության խնդիրներին, ժողովրդավարության զարգացմանը, սոցիալական քաղաքականությանը և ազգային անվտանգությանն ու ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։

Մեկնաբանել