Տավուշի մարզի դպրոցները կհամալրվեն համակարգիչներով և ինտերնետով

Հնդկաստանի կառավարությունը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կառուցման, կահավորման և ծրագրերի իրականացման համար տրամադրել է երկու միլիոն դոլար գրանտային ռեսուրս: Ընդհանրապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության բոլոր նախաձեռնություններում Հնդկաստանի կառավարությունը փորձում է արձագանքել և աջակցություն ցուցաբերել: Այսպես արտահայտվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, այս անգամ, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ, Տավուշի մարզի բոլոր 72 դպրոցները կհագեցվեն համակարգչային լսարաններով և ինտերնետով և ներքին ցանցով:

Ըստ Վահե Դանիելյանի, այս նախաձեռնությունը կօգնի ապագայում էլեկտրոնային կրթության համակարգի ներդրմանը:

Մեկնաբանել