Դրանց համաձայն՝ Wells Fargo-ի, JPMorgan & Chase-ի, Bank of America-ի, Citigroup-ի, Goldman Sachs-ի և Morgan Stanley-ի զուտ շահույթը հունվար-մարտին ընդհանուր առմամբ կկազմի $15,3 մլրդ՝ առանց մեկանգամյա գործոնները հաշվի առնելու։ Համեմատության համար նշենք, որ 2011թ․ միևնուն ժամանակահատվածում բանկերի համապատասխան ցուցանիշը կազմել է $17,3 մլրդ։
Morgan Stanley-ի փորձագետների կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ի չորս խոշորագույն ֆինանսական հաստատությունների (JPMorgan & Chase, Bank of America, Citigroup և Goldman Sachs)՝ թրեյդինգից ստացած հասույթը կկրճատվի 23%-ով՝ մինչև $18,3 մլրդ։
Շահույթի նվազման հիմնական պատճառների թվում փորձագետներն առանձնացնում են նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում վարկավորման աճի տեմպերը նախկինի պես շարունակում են հետ մնալ ՀՆԱ-ի աճի տեմպերից, և այս տարբերությունը հետզհետե ավելի է մեծանում։ Դաշնային պահուստային համակարգի նախնական գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ի 25 խոշոր առևտրային բանկերին տրված վարկերի ծավալը երեք ամսվա ընթացքում աճել է 0,4%-ով՝ հոկտեմբեր-դեկտեմբերի 1%-ի համեմատ։ Միաժամանակ՝ Bloomberg-ի փորձագետների կարծիքով՝ 2012թ. 1-ին եռամսյակում ԱՄՆ-ում ՀՆԱ-ի աճը կազմել է 2%։