Դեսպան Ղարիբջանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ նախագահին

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն ապրիլի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱՄԷ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին և կարևորել Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը: