Ճապոնիայի բանկը բարձրացրել է երկրի տնտեսության գնահատականը

«Ճապոնիայում տնտեսական ակտիվության փոփոխության դինամիկան ահազանգում է տնտեսական իրադրության բարելավման նշանների առկայության մասին, սակայն ցուցանիշների աճը, ընդհանուր առմամբ, շարունակում է թույլ մնալ»,- վստահ են բանկի փորձագետները։

Ամեն դեպքում՝ բանկի ձևակերպումների որոշակի փոփոխությունը վկայում է, որ կարգավորիչը սկսել է դրական նշաններ նկատել։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ պետական ներդրումների մակարդակն աստիճանաբար աճում է։ Ակնկալվում է, որ հետագայում ևս այն կշարունակի աճել։ 

Ավելի վաղ Ճապոնիայի բանկի դրամավարկային քաղաքականությամբ զբաղվող հանձնաժողովը, երկամյա նիստի տվյալների համաձայն, որոշել էր անփոփոխ թողնել բազային տոկոսադրույքը՝ 0,0%-0,1%-ի միջակայքում։ Նա հրաժարվել էր նաև ակտիվների գնման ծրագրի հետագա ընդլայնումից՝ պահպանելով նրա ընթացիկ ծավալը՝ 65 տրլն յեն։