Երեւանի բյուջեով հաստատված եկամուտներն ու ծախերը կավելացվեն

Երևանի ավագանու որոշման նախագծով` նախատեսվում է բյուջեով հաստատված եկամուտների մասն ավելացնել 1,499,997.5, ծախերի մասը` 1,499,997.5 հազ. դրամով։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2012-2013 թ-ին։ Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը , որի արդյունքում զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը։

Ներդրումային ծրագիր ներկայացրած ընկերությունը սեփական միջոցներով իրականացնում է  Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու, շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը։ Այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքի 50%- ը 2012 թ. համար  1,878,050.0 հազար դրամ է, ինչն էլ նախատեսվում է ավելացնել բյուջեի «Ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին»։ Դրա դիմաց Երևանի քաղաքապետարանն ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 5.3 հա մակերեսով հողատարածքը, որի 50% գումարի չափով, սույն որոշման նախագծով 1,878,050.0 հազար դրամով ավելացնելով Երևանի 2012 թ. բյուջեի հողի իրացումից մուտքերը։