Լրացուցիչ գումարներ՝ Երեւանի փողոցների հիմնանորոգման ծրագրերին

Երևանի 2012 թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1,998.0 հազար դրամ է հատկացվել Բագրևանդի փողոցին հարող դամբարանադաշտում հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ իրականացնելու համար մասնագիտական ծառայություններ ձեռք բերելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանին որոշել է նաև լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրերին, մասնավորապես՝ Ռուբինյանց, Պարույր Սևակի փողոցի ավտոդպրոցի հատվածից մինչև Ավանի ուղետար, Ավանի ուղետարի Աճառյան փողոցի Զեյթուն տանող հատվածի երթևեկելի մասի ասֆալտ- բետոնյա ծածկի, ներառյալ՝ դիտահորերի և անձրևորսիչների կարգաբերումը, փոխարինումը, հարթեցնող շերտի և 4.5 սմ հաստությամբ ասֆալտ – բետոնե ծածկի ամբողջական իրականացմանը։

Մեկնաբանել