Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրը:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման»,- նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկել Ղարաբաղի հարցը։

Մեկնաբանել