Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, որ գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։

«Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը»։