Բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին․ Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայություն

«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։

Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»․ այսպիսի հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում։