Բարոնուհի Քերոլայն Քոքսը կարևոր առաքելությամբ Հայաստանում է․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ կարևոր առաքելությամբ Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը Հայ ժողովրդի համար այս կարևոր պահին Հայաստան ժամանած`Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:
Բարոնուհին իր պատվիրակությամբ կարևոր առաքելություն ունի, որը պետք է իրականացնի այս օրերին Հայաստանում և Արցախում»,- գրել է Մարուքյանը։

Մեկնաբանել