Վարչապետը նախագահին առաջարկել է պաշտոնազրկել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Գնդապետ Միքայել Համբարձումյանը 2020 թվականի օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Մեկնաբանել