Հակառակորդի ևս երկու ԱԹՍ է խոցվել․ Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ այսօր հակառակորդի ևս երկու ԱԹՍ է խոցվել։

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:

Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։

ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»,- նշված է Ստեփանյանի՝ Ֆեյսբուքում արած գրառումում։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ՊԲ-ն ևս մեկ Բայրաքթար ԱԹՍ է խոցել։