Ընդհանուր վիճակը դրական է. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ գիշեր ու այսօր ողջ օրը Արցախում մարտական ինտենսիվ գործողությունները շարունակվել են։ Միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսում թշնամու զորքերը փոքր խմբերով ու հրետանու կրակով փորձել են հարձակվել, սակայն կորուստներով հետ են շպրտվել։ Մարտունու ուղղությամբ որոշակի հաջողությունից հետո հաջողվել է կանգնեցնել հարձակումն ու հետ շպրտել։ Շուշիի մեջ ու շրջակա տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա մարտերը ողջ օվա ընթացքում շարունակվել են, եղել են սաստիկ։ Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը թուլացած է»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Բերձորի ուղղությամբ ևս սաստիկ մարտեր են ծավալվել, հակառակորդը փորձել է ճեղքում իրականացնելով օգնել Շուշիում կռվող իրենց զինակիցներին, բայց կրելով՝ կորուստներ հետ է շպրտվել։

Ընդհանուր իրավիճակը նա գնահատում է «բավական դրական»։

ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ տեղյակ լինելով մարտական իրավիճակին, հույս ունի, որ վաղը Շուշիի ճակատամարտը կարող է հանգուցալուծվել. «Մեր զորքերը կռվում են, մեր բարձրաստճան հրամանատարները անձնուրաց կռվում են զորքի կողքին, մինչև վերջին փամփուշտն ու բնագծի համար կռվում են»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա դժվարացավ ենթադրել՝ արդյոք Շուշիի ռազմական գործողությունների ավարտը կարո՞ղ է նշանակել պատերազմի ավարտ։

Մեկնաբանել