Գիշերը, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը

Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հակառակորդը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել