Հաստատվել է կորոնավիրուսի 1 042 նոր դեպք, 21 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 042 նոր դեպք, 731 մարդ առողջացել է: Մահացել է 21 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 316 է: Դրական է կատարված թեստերի 44,1 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 107 466
Առողջացածներ – 64 910
Փաստացի բուժվողներ -40 569
Ընդհանուր թեստեր – 441 174
Մահվան ելքեր – 1 580
Մահվան ելքեր այլ պատճառով – 407

Մեկնաբանել