Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել ղարաբաղյան հարցի լուծման համար․ CNN Turk

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է ղարաբաղյան խնդրի լուծման համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։ Այս մասին, ըստ «Ռիա նովոստի» ռուսական գործակալության, թուրքական CNN Turk հեռուստաընկերությունը տեղեկացել է դիվանագիտական աղբյուրից։

Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները շաբաթ օրն են քննարկել Արցախում իրավիճակի հանգուցալուծման ուղիները։ Կրեմլի մամուլի ծառայությունը մինչ այդ հայտնել էր, որ կողմերը հաստատել են տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում համատեղ պատրաստակամությունը։