Դատապարտյալներն ու կալանավորվածներն ուզում են մեկնել ռազմաճակատ

Կալանավորված 12 անձ, ինչպես նաև 11 դատապարտյալ դիմումներ են ուղարկել դատախազություն՝ ռազմաճակատ մեկնելու խնդրանքով։ Նրանց դիմումները բավարարվել են, ու գերակշիռ մասն արդեն մեկնել է առաջնագիծ։ Ցանկացողների թիվը, սակայն, շատ է․ քիչ են դիմումների բավարարումները։