Շուշին պատերազմի թատերաբեմ է. Դավիթ Բաբայան

Շուշին պատերազմի թատերաբեմ է, կարելի է ասել՝ մարտի դաշտ։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա նաև նշել է. «Պետք է իրականությունը սթափ գնահատել: Սթափ գնահատել նշանակում է՝ խուճապի չմատնվել և իրականությունից չկտրվել, ինչ-որ տեղեկություններով իլյուզաներից չհարբենք, ապատեղեկատվությամբ ոչ պետք է հրապուրվենք, ոչ էլ խուճապի մատնվենք, պետք է սթափ իրականությունը գնահատենք»։ Բաբայանի փոխանցմամբ՝ առավոտվանից ռմբակոծվում է Ստեփանակերտը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ այս հայտնել էր, որ Պաշտպանության բանակի մարտիկներն ու աշխարհազորայիններն ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին։

ՊԲ-ից էլ մինչ այս հաղորդել էին, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է, յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ էլ՝ Թշնամու հարձակման փորձերը տապալվել են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։

Մեկնաբանել