Շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ

Դանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)՝ բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով: Իտալիայի հայ համայնքը 23 միլիոն 900 հազար դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը կարիքների համար ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Ամենօրյա աշխատանքը համայնքների հետ շարունակվում է:

Մեկնաբանել