Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են․ Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող:

Այսօր ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Շուշին ամբողջությամբ անցել է հակառակորդի վերահսկողության տակ։