Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի․ Մարիա Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, Մոսկվան չի կիսում այդ հարցի վերաբերյալ Անկարայի տեսակետը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շատ հստակ բնութագրեցինք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ասելով, որ մենք չենք տեսնում այդ խնդրի ուժային, ռազմական լուծում։ Դուք հավանաբար բազմիցս լսել եք, որ Անկարայից այլ հայտարարություններ են հնչել այդ կապակցությամբ։ Ես կարող եմ միայն վերահաստատել ռուսական տեսակետը, որ մեր երկիրը չի պաշտպանում այդ ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, և մենք հենց ձգտում ենք ու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել Է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: