Ռուս օդաչուները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների․ Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցել նրանց հարազատներին ու բարեկամներին: Այս մասիմ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»։