Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյաների ողջ գույքը ազգայնացնել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հաջորդող մի շարք իրար հաջորդող գրառումներում անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ կայացրած եռակողմ համաձայնությունից հետո ստեղծված իրավիճակին։

«Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյաների ողջ գույքը ազգայնացնել»,- գրել է Փաշինյանը։

Մեկ այլ գրառմամբ նա նշում է, որ «հայոց կառավարությունը և բանակը միասնական են և կապված մարտական կուռ եղբայրությամբ»։

Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է նաև իր կնոջն ու որդուն․ «Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչու՞ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել»։

Մեկնաբանել