Nokia-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 19%-ով

Պատճառը ընկերության կանխատեսումն էր, որ բջջային հեռախոսների վաճառքներից ստացված շահույթները 2012թ. 1-ին և 2-րդ եռամսյակներում զգալիորեն կնվազեն, գրում է բրիտանական The Financial Times-ը։

Nokia-ն հայտարարել է, որ շտապ միջոցառումներ կձեռնարկի շահութաբերության նվազման դեմ պայքարի համար։ Մասնավորապես՝ ընկերությունը կկենտրոնանա Lumia մոդելի վաճառքների ավելացման, ինչպես նաև ծախսերի կրճատման ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Nokia-ի նոր՝ Lumia 900 սմարթֆոնը տվյալների փոխանցման հետ կապված խնդիրներ ունի։ Ընկերությունը պետք է հաղթահարի այս խնդիրը, սակայն դեռ հայտնի չէ, ինչպես «կդրսևորի» մոդելն իրեն ամերիկյան շուկայում, գրում է թերթը։

Nokia-ն, որ ձգտում է մեծացնել սմարթոֆոնների շուկայում իր մասնաբաժինը, կես տարի առաջ երկու նոր մոդել էր թողարկել՝ Lumia 800 և Lumia 900։ Հիշեցնենք, որ Nokia-ն համագործակցում է Microsoft-ի հետ, իսկ վերջինիս համար ֆիննական արտադրողի սմարթֆոնները լավ շանս են Apple iOS-ի և Google Android-ի հետ մրցակցող Windows Phone օպերացիոն համակարգի լրացուցիչ գովազդի համար։

Մեկնաբանել