Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում. ՊՆ

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են:

«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,- նշել է նա: