Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է անում պահպանել հանդարտությունը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պահպանել հանդարտությունը։

«Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից»,- ասել է նա։

Գարգեին Բ կաթողիկոսը նշում է, որ հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին տեղի ունեցող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են բոլորի հոգին։

«Կոչ եմ ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին՝ ի հայրենիս, Արցախ և ի Սփյուռս կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ»,- ասել է նա։