Ինչ տեղի ունեցավ գիշերը Ազգային ժողովում

Ազգային ժողովի դիմաց գիշերը մի քանի հարյուր հոգի էր հավաքվել, որոնք մուտք գործեցին խորհրդարան։ Նրանց ընդառաջ գնացին խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ պնդելով, որ նիստ անցկացնելու համար հարկավոր է քվորում, իսկ այդ նպատակով ԱԺ պետք է մուտք գործեն «Իմ քայլը»-ի պատգամավորները։ Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո նրանք ազատեցին ԱԺ նիստերի դահլիճը։ Խորհրդարանը նիստ չգումարեց։