Կովկասում սկսվում է նոր դարաշրջան, կարծում է Վրաստանի նախագահը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով  ձեռք բերված համաձայնությանը, ասել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում։ Այս մասին Զուրաբիշվին գրել է Թվիթերի իր էջում։

«Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին` ողբերգական պատերազմը դադարեցնելու համար։ 

Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն: Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր փուլ»,-գրել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս համաձայնությանը:

Նա իր ցավակցությունը, կարեկցանքն է հայտնել զոհերի ընտանիքներին: