Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ղարաբաղի հակամարտության լուծմանը մասնակցելու իրավունք ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը, ինչպես և Ռուսաստանը, իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը․ փոխանցում է ՌԻԱ նովոստին։

Նրա խոսքով ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցում արդյունքի չի հասել։

«Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ Սիրիայի և Լիբիայի հարցով։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք ճիշտ քայլեր կատարել Ղարաբաղի հարցում և վերջապես կլուծենք այդ խնդիրը»,- ասել է թուրք առաջնորդը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ղարաբաղյան շփման գծում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր։

Թուրք խաղաղապահների տեղակայման տեղեկությունը հերքել է նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։