Գագիկ Ծառուկյանին տարել են ԱԱԾ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն․ այս մասին նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Պարոն Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն: Այս պահին արդեն հասնում է պարոն Ծառուկյանը: Մենք չգիտենք, թե ինչ մեղադրանք է, ինչի համար է»,- ասաց Տոնոյանը: