Վարչապետն այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ. Օնիկ Գասպարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարությունը ստորագրել է և այդ որոշումը կայացրել նաև իմ առաջարկությամբ․ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասել է գեներալ-գնդապետը:

Լուսանկարում՝ Օնիկ Գասպարյանը՝ ձախից