Ոստիկանությունը բերման է ենթարկում 17 կուսակցությունների հանրահավաքի մասնակիցներին

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:

«Հարգելի քաղաքացիներ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրան մասնակցելուն ուղղված գործողությունները: Նշված պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ»,- հավաքի մասնակիցներին հայտնում է ոստիկանությունից:

Ոստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների:

Մեկնաբանել